Որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածել, որ, իբր, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ՀՀ կառավարության 14.08.2014 թ-ի նիստում ներկայացրել է «Հավաքների ազատության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծ, որին Կառավարությունը հավանություն է տվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ՀՀ արդարադատության նախարարը կառավարության նիստում նման նախագիծ չի ներկայացրել և այդպիսի հարց չի քննարկվել: