Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում թողարկված հինգ նամականիշեր շրջանառության մեջ են դրվել 2014 թվականի հուլիսի 29-ից: Նամականիշների պատրաստմանն իր աջակցությունն է բերել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը' տրամադրելով բացառիկ լուսանկարներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունից, նամականիշներից մեկը նվիրված է դանիացի միսիոներներ, մծ մարդասերներ Կարեն Յեփփեին և Մարիա Յակոբսենին:
Մյուս նամականիշների վրա պատկերված են 2012թ. Բոստոնում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի, 2003թ. Փարիզում կանգնեցված Կոմիտասի արձանի, հայ պատմաբան, Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը նվիրված աշխատությունների հեղինակ Ջոն Կիրակոսյանի և 1975թ. Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում կանգնեցված' Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշարձանի լուսանկարները: