Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նամականիշ է թողարկվել Պաղեստինում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ալիք»-ը: Իրանահայ թերթը գրում է, որ Պաղեստինը, որի հետ գոնե առերեւույթ փորձում է ջերմ հարաբերություններ ցուցադրել Թուրքիան, միաժամանակ, այն երկիրն է, որ ի ժողովուրդը շարունակում է զոհ գնալ իսրայելական ոտնձգություններին:

 

Օրերս Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված նամականիշ էր մարվել նաեւ Ուրուգվայում: