Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են հակամարտությունից խուսափելու համար, բայց պարտադրված պատերազմի դեպքում հայ ժողովուրդը պատրաստ է պաշտպանել հայրենիքը, սահմանները և հաղթել: Օգոստոսի 18-ին «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի բացման արարողության ժամանակ երիտասարդ բազեականի հարցին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ «Դա ապացուցվեց այս օրերի ընթացում շփ ման գծում հակառակորդի սադրանքներին ի պատասխան մեր զինվորների տված արժանի հակահարվածով և, կարծես թե, Սոչիում նախագահների հանդիպմանը մեր նախագահի ինքնավստահ կեցվածքով' մեր զինվորի, մեր բանակի և այդ օրերի ընթացքում ունեցած մեր ձեռքբերումների համար»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' նշեց ՀՀ վարչապետն' ընդգծելով, որ զինվորի կորուստը մեծ դժբախտություն է մեզ' հայերիս, համար:

 

Խոսելով ադրբեջանական բանակում առկա ընկճվածության մասին' վարչապետը շեշտեց, որ դրանում մեղավոր է հենց Ադրբեջանի ղեկավարությունը' հրահրելով մի պատերազմ, որն իրենց իսկ ոչ մի օգուտ չի բերելու: Ըստ նրա' Ադրբեջանի նման ռազմատենչ գործելաոճը, ինչպես նաև այդ երկրում կիրառվող ներքին ճնշումները քաղաքացիական ակտիվաիտների և իրավապաշտպանների դեմ, ժողովրդավարության և ազատության դեմ ոտնձգությունները, այդ երկիրը կտանեն կործանման:

 

«Ամեն դեպքում մեր անվտանգությունը սկսում է Արցախից: Մայր հայրենիքի համար կարևոր է առաջինն ապահովել Արցախի անվտանգությունը: Դա է Հայաստանի անվտանգության երաշխիքը. և ես ամեն հնարավորություններն ստեղծելու եմ, որ Արցախը դառնա ավելի ապահով երկիր, ինչը միանգամից ածանցվում է նաև Հայաստանի անվտանգության հետ»,- խոսքն ամփոփեց Հովիկ Աբրահամյանը: