Հարկային մարմնի էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում արդեն հասանելի է Հաշվետվությունների 114 ձևը, որով ներկայացվում են սոցիալական վճարի պարտականությունից հրաժարվելու դիմումները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» (ԿՀԻԿ) հիմնադրամից, համակարգում ընտրելով համապատասխան'«114. Տեղեկատվություն (դիմում)'սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելո ւ վերաբերյալ» հաշվետվության ձևը' սոցիալական վճարներից հրաժարվելու դիմում ներկայացրած աշխատակցի անվան դիմաց հարկավոր է կատարել նշում:
Հուլիսի եկամտային հարկի և սոցիալական վճարի ամփոփ հաշվարկը պետք է ներկայացնել «109. Ամփոփ հաշվարկ՝ Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական» հաշվետվության ձևով' մինչև հուլիսի 1-ը կիրառված 86-րդ ձևի փոխարեն:
Կուտակային համակարգում կատարված բոլոր փոփոխություններին ծանոթանալու նպատակով, ԿՀԻԿ հիմնադրամը գործատուներին, հաշվապահներին, կուտակային բաղադրիչի մասնակիցներին և բոլոր հետաքրքրված քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու անվճար դասընթացների: Գրանցվելու համար պետք է զանգահարել զանգահարելով 114 անվճար թեժ գծին կամ ներկայացնել հայտ' [email protected] էլեկտորնային հասցեին: