Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասերից մեկի զինծառայողները հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը կարողացել են հետ մղել կազմակերպված և համակարգված գործողությունների արդյունքում:
ԼՂՀ ՊԲ N զերամասի հրամանատար Էդվարդ Ասրյանը լրագրողներին հենց տեղում ներկայացրեց, թե ինչպես են գործել իր զինվորները՝ հակառակորդին դիմակայելիս: Նա նշեց, որ հակառակորդի դիվերսիոն ուժերին արդեն հաջողվել էր անցնել հայկական կողմի դիրքերը, ինչից հետո միայն նկատվել է հակառակորդի շարժը, սակայն հայ զինծառայողները խուճապի չեն մատնվել և անիմջապես պաշտպանողական քայլեր են ձեռնարկել:
«Դեպքը եղել է գիշերը, և նման դեպքում, իհարկե, դժվար է նկատել հակառակորդի շարժը, մանավանդ, որ նրանք եկել են շատ զգույշ, սակայն նկատելով, որ նրանք արդեն անցել են մեր դիրքեր, մենք անմիջապես անցանք հակառակորդին հակահարված հասցնելու գործողությանը»,- ասաց նա:
Հայ զինծառայողները անմիջապես ճիշտ դիրքում տեղավորվել են և պատրաստվել հակառակորդին դիմակայելուն: Գիշերային տեսանելիության սարքի միջոցով վաշտի հրամանատարը նկատել է իրենց մոտեցող երկու հակառակորդի, որոնք անմիջապս նրա կողմից խոցվել են: «Նրանց արյան հետքերը մնացել են դիրքերում առկա անվադողերի և հողի վրա: Այստեղ մնացել էին նաև ամբողջովին արյան մեջ թաթախված վերնազգեստ և գլխաշոր, ինչը վկայում է այն մասին, որ նրանք սպանվել են հենց առաջին կրակոցից:
Վստահաբար կարող եմ ասել, որ հենց առաջին երկու եկողներին մերոնք անմիջապես սպանել և չեզոքացր ել են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Ասրյանը:
Այնուհետև հակառակորդն սկսել է գնդացիներից կրակոցներ արձակել հայ զինծառայողների ուղղությամբ, և կողմերի միջև թեժ մարտ է սկսվել: Մարտի ընթացքում հակառակորդի կողմից խոցվել է նաև վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյանը, ով այնուհետև հիվանդանոցում մահացել է: Ծանր վիրավորվել է նաև կրտսեր սերժանտ Սարգիս Մովսիսյանը, ով ևս հետո մահացել է:
Էդվարդ Ասրյանը նշեց, որ հակառակորդի կրակոցներից հետո տարածքում հրդեհ է բռնկվել, որի արդյունքում հակառակորդի թիկունքում դարանակալած հայկական ուժերը նկատել են հակառակորդին և անմիջապես կրակ բացել նրա ուղղությամբ: «Այնտեղ եղել է ավագ լենտենանտ Հայկ Խալաթյանը` երկու ժամկետային զինծառայողների հետ: Նրանք այդ կրակի հետևաբքով կարողացել են տեսնել, թե որտեղ է գտնվում հակառակորդը և տարբեր տեսակի զենքերից կրակել են նրանց ուղղությամբ, որից հետո հակառակորդը խուճապի է մատնվել և դիմել է փախուստի»,- նշեց նա:
Զորամասի հրամանատարն ընդգծեց, որ հակառակորդին թվացել է, թե իրենց համար թակարդ է պատրաստված և խուճապահար դիմել է փախուստի՝ մարտի դաշտում թողնելով իրենց զենքերը: Թեև տարածքը մարտից հետո մաքրվել էր, սակայն հակառակորդի կրակած փաշփուշտների պարկուճներն ամենուրեք էին: Ասրյանը նաև տեղեկացրեց, որ հակառակորդը հարձակվել էր 40-50 հոգանոց ջոկատով:
«Թեև մենք ունեցանք կորուստներ, և մեզ համար չափազանց ծանր էր, սակայն կարողացանք հետ շպրտել հակառակորդին` նրանց պատճառելով մարդկային զգալի կորուստներ: Այդ օրը հակառակորդը տվել է 7 զոհ և 6-ից ավելի վիրավոÖ € և դիմել է փախուստի: Նրանք թողել են իրենց զինատեսակները և վերցրել են միայն իրենց զինվորների դիակները և վիրավորներին ու հեռացել»,- շեշտեց նա: