Հանրապետության տարածքում օգոստոսի 20-23-ին լեռնային առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ամպրոպ: Քամին' հարավ-արևմտյան' 5-10մ/վրկ արագությամբ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-ին կբարձրանա 1-2 աստիճանով, օգոստոսի 22-ին կնվազի 2-3 աստիճանով:

 

Օգոստոսի 20-21-ին արևադարձային հոսանքների հետ հանրապետություն կթափանցի փոշու կոնցենտրացիա ունեցող օդ:

 

Երևանում օգոստոսի 20-23-ին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Օգոստոսի 20-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +38 աստիճան, օգոստոսի 21-ին' +39, օգոստոսի 22-23-ին' +37 աստիճան: