Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը Վահագնի գյուղի մոտակայքում տեղի ունեցած քարաթափման հետևանքով մասամբ փակվել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգը ստացել է օգոստոսի 20-ին, ժամը 18:32-ին:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: