Մարց գյուղի բնակիչները փակել են Վանաձոր-Ալավերդի միջազգային ավտոճանապարհը' պահանջելով դադարեցնել Մարցա գետի վրա կառուցվող 3րդ ՀԷԿ-ի շինարարությունը, որի հետևանքով գետը վերջնականապես կցամաքի:

 

Ճանապարհը փակել է մոտ 100 հոգի: Երկու ուղղությամբ սկսել են կուտակվել մեքենաներ:

 

Ավելի ուշ դեպքի վայր է ժամանել նաև Լոռվա մարզի ոստիկանապետը: