Հռոմի Museo delle Cere մոմե արձանների թանգարանում կտեղադրվի «Ռոմայի» հարձակվող Ֆրանչեսկո Տոտիի մոմե արձանը: Այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Ռոմայի» 37-ամյա ավագը ողջ կարիերան անցկացրել է այս թիմում: Տոտին իր ակտիվում ունի երկրի չեմպիոնի տիտղոսը, սուպերգավաթը, գավաթը, իսկ 2006թ-ին Իտալիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն: