Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն ընդունեց իր սաների մարտահրավերը և միացավ Ice Bucket Challenge ակցիային: Միաժամանակ, առաջինը Հայաստանում, նա նաև իր պատրաստակամությունը հայտնեց գործնականում սատարել ակցիայի շահառու հիվանդներին և իր ֆինանսական աջակցությունն ունենալ:

«Ես չէի կարող մերժել իմ սաների մարտահրավերը և չմասնակցել ակցիային: Բայց ես գիտեմ, որ Հայաստանում նույնպես կան մեծ թվով Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ ախտորոշմամբ հիվանդներ, իսկ աշխարհում այս ակցիան իրականացվում է հենց այդ հիվանդներին սատարելու համար և ես պատրաստ եմ իմ կողմից նաև որոշակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել:

Ակցիայի մասնակիցներին ես կոչ կանեի նաև այդ մասին հիշել: Իսկ մարտահրավեը փոխանցում եմ մեր հավաքականի ավագին' Ռոման Բերեզովսկուն և իմ օգնական Արթուր Պետրոսյանին»,- Շալանդի խոսքը մեջբերում է ՀՖՖ ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Տեսանյութը՝ այստեղ