Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն թիմի հերթական մարզումից հետո ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին նվիրել է «Ոսկե գնդակի» կրկնօրինակը: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Հիշեցնենք, որ պորտուգալացին «Ոսկե գնդակ» մրցանակն ստացել էր որպես 2013թ-ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

Պերեսի համար նախատեսված «Ոսկե գնդակի» վրա գրված է եղել «Նախագահ Պերեսի համար՝ մեծ սիրով: Կրիշտիանու Ռոնալդու»:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» համար պայքարում Ռոնալդուն գերազանցեց Լիոնել Մեսսիին և Ֆրանկ Ռիբերիին:

Cristiano entrega a Florentino
Pérez una réplica del Balón de Oro