Կատալոնյան «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը թիմակցին` Լիոնել Մեսսիին նվիրել է գիշերազգեստ, որի վրա պատկերված է «Սպիտակաձյունիկը և 7 թզուկները» մուլտֆիլմի փնթփնթան թզուկը:
«Շնորհակալ եմ ընկերոջս` Լուիս Սուարեսին նվերի համար: Միայն չեմ հասկանում ինչու փնթփնթան թզուկը», -ինսթագրամի իր էջում գրել է Մեսսին: