Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն այցելել է իր նախկին թիմի՝ «Լիվերպուլի» մարզաբազա: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Ուրուգվայցին այցի ժամանակ շնորհակալություն է հայտնել նախկին թիմակիցներին, որ օգնել են նրան արժանանալ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին մրցաշրջան2013/14-ում:
Ֆուտբոլիստն անգլիական ակումբի ավագ Սթիվեն Ջերարդին նվիրել է «Բարսելոնայի» մարզաշապիկն իր ստորագրությամբ: