Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 27-ին' ժամը 19.45-ին, բաժին է ներկայացել 1965թ. ծնված Բարեղամ Պ.-ն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Բարեղամ Պ.-ն 2010թ.-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր պատմամշակութային արժեքներ ոչնչացնելու մեղադրանքով: