Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը հայտարարեց թիմի 32-ամյա ֆուտբոլիստ Խաբի Ալոնսոյի տեղափոխության հարցի շուրջ Մյունխենի «Բավարիայի» հետ համաձայնության մասին:
Ֆուտբոլիստը բուժզննում է անցել Մյունխենում և պայմանագիր կնքել:
«Գվարդիոլան հարգանքի արժանի մարզիչ է: Ինձ համար մեծ պատիվ է նրա հետ աշխատելը: Այժմ կարող եմ լինել «Բավարիայի» մի մասնիկը, և դա հիանալի է»,- Ալոնսոյի խոսքը մեջբերում է Sport1-ը: