Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հավանաբար կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»:
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, 27-ամյա խաղացողը մտադիր է մերժել «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի» և «Չելսիի» առաջարկները մադրիդյան թիմ տեղափոխվելու համար:
Եթե «Ռեալի» նկատմամբ տրանսֆերային արգելքը չհանվի,ապա Լևանդովսկին ևս մեկ տարի կխաղա Մյունխենում: