Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիատ Կրիշտիանու Ռոնալդուի գործակալն, անդրադառնալով ֆուտբոլիստի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու մասին տեղեկություններին, նշել է, որ Ռոնալդուն կարիերան կավարտի իսպանական ակումբում:

«Մանչեսթեր Յունայթեդն» ընդմիշտ կմնա Ռոնալդուի սրտում: Սակայն հիմա նրա մտքերը կապված են միայն «Ռեալի» հետ: Ռոնալդուն հիացած է մադրիդյան թիմում իր կարիերայով: Բոլորը հասկանում են, որ նրա հեռանալը «Ռեալից» անհնար է: Նա ամեն ինչից գոհ է, հիանալի հարաբերություններ ունի ակումբի նախագահի հետ: Ռոնալդուն կարիերան այստեղ կավարտի»,- Մենդեշի խոսքը մեջբերում է El Mundo Deportivo-ն