Օգոստոսի 26-ին, ժամը 08.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի առաջնային պատի և կրծքավանդակի թափանցող վերքերով իրենց մոտ է ընդունվել 1948 թ. ծնված Համլետ Մ.-ն, որը ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

 


Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 07.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 9 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, Համլետ Մ.-ին դանակահարել է 1950 թ. ծնված Վարազդատ Ա.-ն (1970 թ.-ից հաշվառված է Լոռու մարզի ՀՆԴ-ում' շիզոֆրենիա ախտորոշմամբ):

 

Վերջինիս կնոջից ընդունվել է հաղորդում:

 

Վարազդատ Ա.-ն ներկայացվել է քննչական բաժանմունք:

 

Դանակն առգրավված է:

 

Նույն օրը, ժամը 13.10-ին, քննչական բաժանմունքից ստացվել է գրություն, որ փաստի առթիվ հարուցվել է քր. գործ' ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

Վարազդատ Ա.-ն ձերբակալված է:

 

Կատարվում է նախաքննություն: