ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից Տավուշի մարզի 25-ամյա բնակչի նկատմամբ ազգային, ռասսայական կամ կրոնական շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։

 

2014 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Չորաթան գյուղի 25-ամյա բնակիչն իր անձնական օգտագործման «ԶԻԼ-130» մակնիշի 59 ՏԼ 042 պետհամարանիշի ավտոմեքենայով, իր տան շինարարական աշխատանքների համար ավազ տեղափոխելու նպատակով, գտնվել է Չորաթան գյուղին պատկանող «Ներքին Շեն» կոչվող հանդամասում, որտեղ ադրբեջանական մարտական դիրքերից, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, կրակոցներ են արձակվել բնակչի եւ նրա մեքենայի ուղղությամբ, որի հետեւանքով վերջինիս մեքենայի վրա առաջացել են հրազենային վնասվածքներ։

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով։

 

Կատարվում է նախաքննություն։

 

Զննության է ենթարկվել ԶԻԼ-130 մակնիշի ավտոմեքենան, սակայն դեպքի վայրում առայժմ չի հաջողվել կատարել զննություն՝ կյանքի համար վտանգավոր լինելու պատճառով։

 

ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին