«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված' Էրեբունի և Ավան վարչական շրջաններում ջրամատակարարման ընդհատումների մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ՓԲԸ-ից:

 

Սեպտեմբերի 2-ի ժամը 10:00-17:00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի' Մուրացանի, Նոր Արեշի 2-րդ և 4-րդ փողոցների, 11-րդ փողոցի 2-25, Ռոստովյան փողոցի 34, 36 համարների ջրամատակարարումը:

 

Սեպտեմբերի 2-ի ժամը 9-ից մինչև սեպտեմբերի 3-ի ժամը 9:00-ն կդադարեցվի Ավան վարչական շրջանի' Ավանի աղի կոմբինատի, Նարկոլոգիական կլինիկայի, Աճառյան փողոցի 2/1 և 44 համարների, 2-րդ նրբանցքի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: