Օրերս Ակտաու-Երևան չվերթի ինքնաթիռով Երևան ժամանած օտարերկրյա քաղաքացուհին ներկայացել էր ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և հայտնել, որ ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանի ժամանման սրահում մտել է զուգարան, պայուսակը կախել կախիչից և այն մոռանալով այնտեղ' հեռացել է:

 

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ պայուսակը օդանավակայանի ժամանման սրահի կանացի զուգարանից գողացել է 1955 թ. ծնված Սվետլաննա Ս.-ն, որը օգոստոսի 27-ին' ժամը 16.00-ին, բերման է ենթարկվել գծային բաժին և տվել խոստովանական բացատրություն:

 

Կատարվում է հետաքննություն: