Հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-ին հյուսիսային և արևելյան շրջաններում, սեպտեմբերի 5-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 18-23մ/վրկ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

 

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-ին կբարձրանա 2-4, արևելյան շրջաններում' 5-6 աստիճանով: Սեպտեմբերի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին' հարավ-արևելյան 5-10մ/վրկ արագությամբ:

 

Երևանում սեպտեմբերի 1-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում' 15-20մ/վրկ արագությամբ: Սեպտեմբերի 2-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 1-2-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +33 աստիճան, սեպտեմբերի 3-4-ին'+36, սեպտեմբերի 5-ին' +35 աստիճան: