Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 03-04-ին, 07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

05-06-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

 

Քամին' հարավ-արևելյան 5-10 մ/վրկ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը 03-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում 4-5 աստիճանով, 05-ին կնվազի 2-3 աստիճանով:

 

 

Երևանում' սեպտեմբերի 03-04-ին, 07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

05-06-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:

 

Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում' 15-20մ/վրկ արագությամբ: