Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վստահ Է, որ հանրապետության առաջընթացը պատշաճ գնահատական կստանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, ինչը երկիրն Էլ ավելի կմոտեցնի դաշինքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը սեպտեմբերի 4-5-ն ընթանում Է Ուելսում:

 

«Այսօր մենք պետք Է սպասենք վերջնական տեղեկատվության: Վստահ եմ, որ առաջընթացը, որին մենք հասել ենք, պատշաճ գնահատական կստանա: Այդ գագաթնաժողովը մեզ ավելի կմոտեցնի ՆԱՏՕ-ին, եւ մենք երկիրը զարգացնելու ավելի մեծ հնարավորություններ կունենանք»,-հայտարարել Է Ղարիբաշվիլին:

 

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում չի պլանավորվում որոշում ընդունել դաշինքի ընդլայնման մասին, սակայն հայտնի Է, որ Վրաստանը, ի թիվս հինգ երկրների, կստանա «ոսկե քարտ» եւ կդիտարկվի որպես «թիվ 1 գործընկեր», ինչը ամենաբարձր կարգավիճակն Է առանց դաշինքին փաստական անդամակցության:

 

Այդ կարգավիճակը, որը կընդլայնի հետախուզական տվյալներից օգտվելու, զորավարժություններին եւ ռազմական համագործակցության մյուս ոլորտներին մասնակցելու հնարավորությունները, կարող Է տրամադրվել Վրաստանին, Շվեդիային, Ֆինլանդիային, Ավստրալիային եւ Հորդանանին:

 

Այս շաբաթ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը նաեւ հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի մերձեցումը կարող Է վերաբերել Վրաստանի տարածքում դաշինքի գործընկերների մասնակցությամբ համատեղ զորավարժություններ անցկացնելուն, ինչպես նաեւ Վրաստանում տարածաշրջանային վարժական կենտրոնի ստեղծմանը: