ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով' Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Սերգեյ Նիկոլայի Ազարյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտի կոչում:

 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: