Հարավամերիկյան գավաթի խաղարկության շրջանակներում «Ռոսարիո Սենտրալի» և «Բոկա Խունիորսի» միջև հանդիպման ժամանակ տրիբունաներում անկարգություններ են սկսվել:
«Ռոսարիոյի» երկրպագուները քարով հարվածել են «Բոկայի» դարպասապահ Ագուստին Օրիոնի գլխին:
Բարեբախտաբար Արգենտինայի հավաքականի դարպասապահը շատ չի տուժել: Բժիշկների ցուցաբերած օգնությունից հետո դարպասապահը շարունակել է խաղը: