Նյու Յորքի դաշնային դատարանը 41 միլիոն դոլարի փոխհատուցում է նշանակել սխալմամբ դատապարված հինգ տղաների համար, ովքեր անազատության մեջ են անցկացրել 7-13 տարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին հայտնում է CNN-ը: Նյու Յորքի իրավաբանական ստորաբաժանման և արդարացվածների միջև ստորագրված պայմանագրի համաձայն' բանտային կյանքի յուրաքանչյուր տարին գնահատվել է մեկ միլիոն դոլար:
1989 թվականին 14-16 տարեկան աֆրոամերիկացի դեռահասներ էին ձերբակալվել ու սխալմամբ դատապարվել 7-13 տարվա ազատազրկման մի կնոջ բռնաբարելու կասկածանքով: Նրանց մեղադրանք էր առաջադրվել նրա համար, որ դաժանորեն ծեծել և բռնաբարել էին 29-ամյա կնոջը' թողնելով նրան միայնակ քաղաքի Կենտրոնական այգում, որտեղ էլ մահացել էր:
Հինգ մեղադրյալներին հարցաքննել էին մի քանի ժամվա ընթացքում առանց փաստաբանի ներկայության: Նրանց նաև մերժել էին հանդիպել հարազատների հետ: Որպեսզի մեղադրյալներին ստիպեին ճանաչել սեփական մեղքը, ոստիկանությունը կիրառել էր նրանց քնից զրկելու մեթոդը:
Չնայած ապացույցները տանում էին նրան, որ տվյալ պահին դեռահասները գտնվել են այլ վայրում, սակայն նրանց դատապարտել էին:
2002 թվականին սերիական մարդասպան Մատիաս Ռեյեսը խոստովանել էր մեղքը եւ նշել, որ միայնակ է այդ հանցագործությունը կատարել: Դրանից հետո հինգ տղաներն ազատ էին արձակվել: