Արարատի մարզի Վերին Դվին եւ Այգեստան համայնքերում սեպտեմբերի 5-ին ոռոգման ջրի հետ կապված առաջացել էին արհեստական խոչընդոտներ: Ստեղծված իրավիճակն առաջացրել էր բնակիչների արդարացի զայրույթը:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի օպերատիվ միջամտության շնորհիվ վերացվեցին արհեստական խոչընդոտները եւ սկսվեց այլընտրանքային ճանապարհով ոռոգման ջրի կանոնավոր մատակարարումը: Գյուղացիներն այժմ շարունակում են կատարել գիշերային եւ ցերեկային ոռոգումը: Այգեստանի եւ Վերին Դվինի գյուղացիները եկել էին մարզպետարան' իրենց խնդրին հրատապ լուծում տալու համար մարզպետին շնորհակալություն հայտնելու նպատակով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, մարզպետ Աբրահամյանը հավաստեց, որ այսուհետ բոլոր արհեստական խոչընդոտներն արագ լուծում կստանան, որպեսզի գյուղացին կարողանա կազմակերպել ոռոգումը: Նա նշեց, որ ինքը միշտ գյուղացու կողքին է: Մարզպետ Աբրահամյանը եւս մեկ անգամ հիշեցրեց մարզպետարանում մայիսից գործող թեժ գծի մասին, որի հեռախոսահամարն է 0-235-2-68-50:
Լիլիթ Մաճկալյան