Ռումինական Սենատի նախագահ Քելին Պոպեսկու Տերիչանուն առաջարկել է իմպիչմենտ հայտարարել նախագահ Տրայան Բեսեսկուին:

 

Իմպիչմենտի վերաբերյալ հանրաքվեն առաջարկում են անցակցնել առաջիկա նախագահական ընտրությունների հետ նույն օրը, որը նախատեսված է նոյեմբերի 2-ին,ըստ «News.am»-ի՝ հաղորդում է «Ukrinform»-ին:

 

Հիմնական մեղադրանքների շրջանում, որոնք առաջ են քաշվել Տրայան Բեսեսկուի դեմ, նրա եղբոր՝ Միրչի Բեսեսկուի ներքաշվածությունն է խոշորագույ կոռուպցիոն սկանդալում, նախագահի մասնակցությունը ռումինական խոշոր կուսակցություններիղ մեկի գումարմանը, ինչպես նաեւ Բեսեկուի փորձերը փոխել Ռումինիայի կողմից եվրահանձնաժողովներից մեկի ղեկավարի առաջադրված թեկնածությունը:

 

Հիշեցնենք, որ Ռումինիայի խորհրդարանը հունիսին ԵՄ Խորհդրին դեկլարացիա էր հղել՝ պահանեջելով երկրի նախագահ Տրայան Բեսեսկուի հրաժարականը:

 

Փաստաթղթում նշվում է, որ նախագահի ձերբակալված եղբայրը մեղադրվում էր կաշառք վերցնելու մեջ՝ բանտից քրեական հեղինակություն Սանդա Անգելին ազատ արձակելու դիմաց: Նա նաեւ նախատեսում էր գործում ներքաշել պետության ղեկավարին, որպեսզի վերջինս ճնշում գործադրի արդարադատության համակարգի վրա:

 

Ռումինական խորհրդարանը հունիսի 25-ին քվեարկել է դեկլարացիայի օգտին, որում նշվում է, որ «միայն նախագահի հրաժարականը կփրկի ռումիանական արդարադատությունը քաղաքացիների եւ միջազգային հանրության աչքերում»: