Սեպտեմբերի 8-ին ողջ աշխարհում լրագրողները նշում են Համերաշխության միջազգային օրը: Տոնը նշվում է 1958թ.-ից, երբ Բուխարեստում Լրագրողների միջազգային կազմակերպության համաժողովում նման որոշում ընդունվեց: Հենց այս օրը 1943թ.-ին Գերմանիայում նացիստների կողմից գլխատվել է չեխոսլովակ լրագրող և հրապարակախոս Հուլիոս Ֆուչիկը, ով Չեխոսլովակիայի կոմկուսի ակտիվիստներից մեկն էր: Անտեսելով նացիստական խոշտանգումները՝ Ֆուչիկը չի թողել իր մասնագիտությունը և հասցրել է գրել «Ռեպորտաժ՝ օղապարանը վզին» գիրքը, որի համար 1950 թ.-ին հետմահու պարգևատրվել է Միջազգային Խաղաղության մրցանակով: Նրա մահից հետո գիրքը թարգմանվել է 70 լեզվով, իսկ 1958 թ.-ին Ֆուչիկի մահվան օրը սկսել են նշել որպես Լրագրողների Միջազգային Համերաշխության օր:

 

Այս օրը բոլոր երկրների մամուլի և հրատարակությունների ներկայացուցիչները պայքարում են իրենց իրավունքների համար, հանդիպումներ և կոնֆերանսներ են անցկացնում, կիսվում լրագրողական փորձով և մասնագիտական մրցանակներ հանձնում:

 

Ողջ աշխարհում լրագրողների անվտանգությունը սասանված է: Վերջերս ամբողջ աշխարհը ցնցվել է Իսլամական պետության զինյալների խմբի կողմից ամերիկացի լրագրողներ Ջեյմս Ֆոուլի և Սթիվեն Սոթլոֆայի գլխատման տեսանյութից: