ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Էնթոնի Սեբոյին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, գնդապետ Սեբոն Սեյրան Օհանյանին է հանձնել ԱՄՆ պաշտպանության քարտուղար Չակ Հեյգլի կողմից ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված երաշխավորման նամակը, որով ներկայացվում է Հայաստանում ռազմական կցորդի պաշտոնավարման լիազորությունների շրջանակը:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը և դեսպան Հեֆերնը քննարկել են նաև հայ-ամերիկյան երկկողմ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ձևաչափով պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես' Ուելսի գագաթաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի կողմից նախաձեռնած գործընկերների հետ համագործակցության և փոխգործակցելիության զարգացման նոր հարթակի շրջանակներում: