Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի 2014թ. առաջնությունը:

 

Հայ հունահռոմեական ոճի ըմբիշ, Աշխարհի և Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն քաշային Արսեն Ջուլֆալակյանը երրորդ հաղթանակը տարավ մեքսիկացի մարզիկ էսկոբարի նկատմամբ՝ դուրս գալով առաջնության կիսաեզրափակիչ:

 

Հայ ըմբիշը հաղթանակ տոնեց 11:2 հաշվով:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջուլֆալակյանը 9:0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Էլվին Մուրսալինին և 12:1 հաշվով՝ ավստրիացի Ֆլորիան Մարխլին: