Քաղաքացի Էլմիրա Ու.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

Ըստ քաղաքացի Էլմիրա Ու.-ի հաղորդման' Վրեժ Ա.-ն իրենից գաղտնի հափշտակել է խոշոր դրամական արժեք ներկայացնող ոսկյա իրեր, որի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնում իր հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրեսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով :

 

Էլմիրա Ու-ի բացատրությամբ' նախաքննությունն իրականացնող քննիչները և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազները, առանց որևէ փաստական տվյալների առկայության, հիշյալ քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրեսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել են նոր քրեական գործ' իբր իր կողմից Վրեժ Ա.-ի նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ :

 

Նույն հոդվածով իրեն անհիմն մեղադրանք են առաջադրել և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան, սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014թ. հուլիսի 14-ի դատավճռով անմեղ է ճանաչվել և արդարացվել:

 

Կատարվում է նախաքննություն: