Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի մահվան մեջ մեղադրվում են նախագահի որդին' Ահմեդը, և այրին' Սեմրա Օզալը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haber7 հեռուստաալիքը:
Տեղեկացվում է, որ նախկին նախագահի որդին և կինն արդեն 19 անգամ վկայություն են տվել դատարանում: Թուրքական լրատվամիջոցը հայտնում է նաև, որ Օզալի որդին և կինը մեղադրվում են տնտեսական հանցանքներ գործելու մեջ:
Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալը մահացել է 1993 թվականին: 2012 թվականին նրա դիակի լաբորատոր ուսումնասիրության արդյունքում հայտարարվեց, որ հայտնաբերվել են մահացու թունանյութ, որոնցով թունակվորվել և մահացել է Օզալը: