Tert.am Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի կնոջ՝ Սեմրա Օզալի նկատմամբ՝ ամուսնու սպանության գործի առնչությամբ, տեղեկացնում է CNNTurk-ը։
Չի բացառվում նաև նրա դեմ քրեական գործի հարուցումը։
Նախագահի սպանության համար կասկածվող նախկին գեներալ Լևենթ Էրսեզի դատավարությունը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 9-ը։
Նա արդեն 22,5 տարվա ազատազրկման է դատապարտված «Էրգենեկոնի» գործով։
1993թ.-ին մահացած Թուրգութ Օզալի մահվան հանգամանքների ուսումնասիրությունը վերսկսվել է վերջերս, երբ տեղեկություններ տարածվեցին նրա հնարավոր թունավորման մասին։ Ընդ որում՝ տեղեկությունը տարածողը հենց նրա կինն էր։ Սակայն, ըստ պաշտոնական վարկածի, նախկին նախագահի մահվան պատճառը սրտի անբավարարությունն է։