Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն, ում եռամյա պաշտոնավարությունը մոտեցել է ավարտին, անսպասելի հայտարարություն է արել Թուրքիայի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Ռիկարդոնեն հայտարարել է այն մասին, որ Թուրքիան պաշտոնական մակարդակով աջակցել է Սիրիայում իշխանական ուժերի դեմ կռվող ահաբեկիչներին:
Ռիկարդոնեն McClatchy կայքին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ դեսպանությունը մշտապես հորդորել է թուրքական կողմին չօժանդակել «Ալ Նուսրա» և «Ահրար ալ Շամ» խմբավորումներին, սակայն թուրքական կառավարությունը շարունակել է աչք փակել իր տարածքով ահաբեկիչցների Սիրիա անցնելու վերաբերյալ: