Կիրակի գիշեր Դոնեցկի օդանավակայանի և Լուգանսկի Պոպասնայա գյուղի մերձակայքում ուկրաինական զորքերի վրա կրակ է բացվել: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական գործակալությունը:
Ավելի վաղ ATO մամուլի ծառայությունը հայտնել էր, որ զինյալները հրետանիով և ականանետերով գնդակոծում են Դոնեցկի օդանավակայանը:
Իրենց հերթին անջատողականները հրետանային ռմբակոծության և կրակի ռեժիմի դադարեցման խախտման մեջ մեղադրում են ուկրաինական զորքերին: Ուկրաինական զինվորականներն ասում են, որ պատասխան կրակ են բացում միայն ինքնապաշտպանության նպատակով: