Դոնեցկում լսվում են պայթյունների և կրակոցների ձայներ: Այս մասին հայտնում է interfax.ua-ն՝ վկայակոչելով Դոնեցկի Ժողավրդական Հանրապետության մամուլի ծառայությունը:

 

«Դոնեցկում մարտեր են ընթանում օդանավակայանի համար: Ավիացիան օդ է բարձրացրել երկու կործանիչներ և հարվածներ է հասցրել օդանավակայանին: Մարտական գործողություններ են տեղի ունենում նաև Կրամատորսկում»,- հաղորդել են մամուլի ծառայությունից:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գիշերային մարտերից հետո Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության կամավորները դուրս են եկել Սլավյանսկից։