Դոնեցկի օդանավակայանում, որտեղ ուկրաինացի ուժայինների և Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցների միջև մարտեր են ընթանում, ուղղաթիռ է խփվել: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Ուկրաինացի ուժայինները հրետակոծում են Դոնեցկի օդանավակայանը: Տարածքում դիպուկահարներ կան: Քաղաքի օդային տարածքը ոչ ոք չի վերահսկում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Դոնեցկ» միջազգային օդանավակայանը ժամանակավոր դադարեցրել է աշխատանքն ուկրաինական իշխանությունների զինված հակառակորդների կողմից այն գրավելու փորձի պատճառով: