ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 16-ին' ժամը 12.08-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Պապյան փողոցի տներից մեկը գտնվում է սողանքային գոտում, առաջացել է հողաշերտի սահում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ թիվ 1 շենքի մոտակա բարձունքից տեղի է ունեցել ք արաթափում՝ մոտակայքում գտնվող ավտոտնակների տանիքներին: