ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Լեհաստանի փաստաբանների պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Հայաստանի փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը:
Այցի նպատակն էր հայ և լեհ փաստաբանական համայնքների միջև հաստատել փոխադարձ կապեր:
Հանդիպման ժամանակ ներկայացվել են ՀՀ փաստաբանների պալատի գործունեության ուղղությունները՝ միջազգային համագործակցությունը, անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրման սկզբունքներն ու մեխանիզմները:
ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը ներկայացրել է Դպրոցի հնարավորությունները, կրթական համակարգը և դասավանդվող առարկաների առանձնահատկությունները:
Լեհական պատվիրակության ղեկավարը նշել է, որ ՀՀ փաստաբանների պալատը և Դպրոցը օրինակելի են այլ երկրների փաստաբանների պալատների համար, և հույս հայտնել, որ այս հանդիպումը հիմք կդնի ամուր համագործակցության: