Այսօր մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2014/15թ-ի մրցաշրջանը:

Մեկնարկային խաղում Դորտմունդի  «Բորուսիան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով պարտության մատնեց Լոնդոնի «Արսենալին»:

Դորտմունդցիների կազմում գոլերի հեղինակ դարձան Իմոբիլեն (45) և Օբամեյանգը (48):

Նշենք որ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով հանդիպման 5-րդ րոպեին դեղին քարտ ստացավ: