Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն աշխատանքային այցով ժամանել է Կանադա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Ուկրինֆորմ»-ին, «Թվիթեր»-ում հաղորդել է Ուկրաինայի նախագահի վարչակազմը:

 

«Ուկրաինայի նախագահն աշխատանքային այցով ժամանել է Կանադա»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Այցի ծրագրով սեպտեմբերի 17-ին պլանավորված են նրա բանակցությունները Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի, հանդիպումը Կանադայի գեներալ-նահանգապետ Դևիդ Ջոնսթոնի հետ, ելույթը Կանադայի Համայնքների պալատի և Սենատի համատեղ նիստում, ինչպես նաև հանդիպումն ուկրաինական համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Կանադայից Ուկրաինայի նախագահը կուղևորվի ԱՄՆ, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Պորոշենկոն հանդիպում կունենա նաև Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և երկրի պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Պլանավորված է Ուկրաինայի նախագահի ելույթն ԱՄՆ-ի Կոնգրեսի զույգ պալատների համատեղ նիստում: