Դոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդավարական Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն հայտնել է, որ ԴԺՀ-ում իշխանությունները չեն ցանկանում թույլ տալ անցկացնել դեկտեմբերի 7-ին Դոնբասում արտահերթ ընտրությունները. հայտնում է «Ինտերֆաքսը»:

 

«Մենք մեր սեփական Գերագույն խորհուրդն ունենք, և ինքներս կորոշենք՝ երբ և ինչ տեսակի ընտրություններ պետք է անցկացվեն»,- հայտարարել է Զախարչենկոն:

 

Նա ավելացրել է, որ չի մասնակցելու Ուկրաինայի հարցով շփման խմբի հետ ակնկալվող նիստերին:

 

Ուկրաինայի արևելքի առանձին շրջաններին հատուկ կարգավիճակ տրամադրելու օրենքը, որը ընդունվել է սեպտեմբերի 16-ին Գերագույն ռադայի կողմից, ենթադրում է, որ կառավարությունը և գործադիր իշխանության այլ կենտրոնական մարմիններ կարող են Դոնբասի շրջանների տեղական իշխանությունների հետ համաձայնագիր կնքել մի շարք տնտեսական և մշակութային ոլորտների զարգացման հետ կապված:

 

Նախատեսվում էր նաև 2014թ.-ի դեկտեմբերի 7-ին արտահերթ տեղական ընտրություններ անցկացնել Ուկրաինայի արևելքի առանձին շրջաններում: