Իտալիայի մայրաքաղաք Հռոմում սեպտեմբերի 17-19-ն անցկացվում է Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի նիստը, որին որպես համանախագահող երկիր մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը' ի դեմս կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմեն Աշոտյանն իր ֆեսյբուքյան էջում հասցրել է նկարներ հրապարակել նիստից:

«Իտալիայի և Վատիկանի կրթության նախարարների հետ բացում ենք BFUG («Bologna follow up group») արտահերթ նիստը»,- նշել է Աշոտյանը:

 

Նիստի օրակարգում ընդգրկված են Բոլոնիայի գործընթացի կառուցվածքային բարեփոխումների ներդրման, հարատև կրթության, շարժունության ու միջազգայնացման մասին մի շարք հարցեր:

 

Նախատեսվում են քննարկումներ Բոլոնիայի գործընթացի ապագայի վերաբերյալ, և այդ համատեքստում ներկայացվելու է Հայաստանի դիրքորոշումը: Անդրադարձ կլինի նաև 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների կրթության նախարարների գագաթաժողովին առնչվող կազմակերպչական և բովանդակային հարցերին: