Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գտնվում Վանաձորում գտնվող երկու բուհերի՝ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի և ՀՊՃՀ-ի վանաձորյան մասնաճյուղի միավորման գործընթացը:

 

Նախարարը հայտնեց, որ երեկ եղել է երկու բուհերում էլ, և նշեց, որ հանդիպումները շատ կոնստրուկտիվ էին և հավելեց, որ լսել է Պոլիտեխնիկի և ՎՊՄԻ-ի դասախոսների մտահոգությունները:

 

«Այնտեղ հասկանում են, որ միայն մանկավարժականը չի կարող բավարարել մարզի տնտեսական պահանջները: Պետք է իրականացվի կրթական ծավալի որակի ընդլայնում»,-ասաց նա:

 

Արմեն Աշոտյանը նշեց, որ ձևաչափն առանձին կներկայացնի վարչապետին, ապա' կառավարությունը կքննարկի ու կորոշի: