ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ողջունելի համարեց նոր՝ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ստեղծումը:
«Նոր նախարարությունը կզբաղվի նաև Հայաստան-ԵՄ համագործակցության նոր օրակարգի ձևավորմամբ՝ հատկապես տնտեսական ոլորտում ԵՄ-ի հետ նոր որակի ու տեսակի հարաբերությունների հաստատմամբ»,- ասաց նա:
Հարցին, թե որքանով է համատեղելի Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունների միացումը, ԿԳ նախարարը պատասխանեց. «Եթե խորն ուսումնասիրենք ԱԻՆ-ը, կտեսնենք, որ դա այն նախարարություններից է, որն ունի տարածքային կառավարման մարմիններ, սերտ համագործակցություն՝ տեղերում համայնքապետերի ու մարզպետերի հետ, ունի իր սեփական կառույցները տեղերում: Երկու նախարարությունները համադրելի են ոչ թե իրենց գործառույթներով, այլ մանդատներով»: