Ազատամարտիկ Արթուր Այվազյանը, ով հասարակությանը առավել հայտնի է Մանախ անունով, ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրել է հայ ժամանակակից պատմաբան և քաղաքագետ Արմեն Այվազյանի` «Հայ զինվորականության պատվո վարքականոնը» գիրքը:
Մանախն աշխատությունն անվանել է ունիկալ` նշելով, որ «այն պետք է դառնա ծրագրային գրականություն»:
«Սա ունիկալ աշխատություն է, ամբողջ աշխարհի փորձի խորը ուսումնասիրություն է կատարված»,- ընդգծել է Արթուր Այվազյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ հայ ժամանակակից պատմաբան և քաղաքագետ Արմեն Այվազյանի «Հայ զինվորականության պատվո վարքականոնը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը բացահայտում է հայ զինվորականության 4-5-րդ դարերի պատվո վարքականոնը՝ իր հիմնադրույթներով։
Ինչպես ինքը՝ հեղինակն է նշել, գրքի թիրախային լսարանը ամբողջ հայ ժողովուրդն է, քանի որ բոլորին է վերաբերում զինվորական արժեհամակարգը։
Մանրամասները` տեսանյութում: