Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեջինյանի «Խաղաղության արվեստը» խորագրով կտավների ցուցահանդեսի բացմանը: Այն նվիրված է Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

 

Վարչապետ Աբրահամյանը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել ամերիկահայ նկարչի աշխատանքներին:

Ցուցահանդեսը բացվել է Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի շրջանակում: